Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 18 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.58 AMD
EUR =555.14 AMD
Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը մոտ 70 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com
26.12.18 22:40
Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը մոտ 70 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբանոցում բեռնատար է կողաշրջվել և ավտոմեքենայի մոտ ընկած է տղամարդու դի:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, փրկարարները մեծ դժվարությամբ շինարարական աղբի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտ 1 կիլոմետր քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները դին հայտնաբերել են բեռնատարից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ բարձրությունը, որտեղից ավտոմեքենան գլորվել է ցած՝ մոտ 70 մետր է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է ЗИЛ MMZ-45021 մակնիշի 225 AF 61 բեռնատարը հաշվառված է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Ալբերտ Շահվերդյանն էր:

Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում:





 

Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը մոտ 70 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

http://shamshyan.com/hy/article/2018/12/26/1113808/

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One