Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 20 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.41 AMD
EUR =535.10 AMD
ԱՄՆ-ն բուլղարական զենքի մատակարարմամբ փորձում է տապալել Հայաստանի և Ռուսաստանի միջև 100 մլն դոլարանոց պայմանագիրը. EADaily
17.12.18 18:46
ԱՄՆ-ն բուլղարական զենքի մատակարարմամբ փորձում է տապալել Հայաստանի և Ռուսաստանի միջև 100 մլն դոլարանոց պայմանագիրը. EADaily

EurAsia Daily կայքը ծավալուն հոդված է հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստանի զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Նշվում է, որ բելառուսական ավիաընկերություններից մեկի «Իլ-62» բեռնատար ինքնաթիռը երկու օրը մեկ իրականացնում է Երևան-Բուրգաս-Երևան չվերթը:

Փորձագետները ենթադրում են, որ Բուլղարիայից խորհրդային նմուշի զինատեսակների մասշտաբային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել Միացյալ Նահանգների կողմից՝ Երևանի և Մոսկվայի միջև ավելի վաղ կնքված 100 մլն դոլարանոց պայմանագիրը տապալելու նպատակով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Rada Airlines ավիաընկերության օդանավն անցած շաբաթվա ընթացքում Բուլղարիայից չորս թռիչք (դեկտեմբերի 7,9,11,13) է կատարել դեպի Հայաստան: Այս մասին վկայում են Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները:

Հետաքրքրական է, որ «Իլ-62» օդանավի՝ նոյեմբեր ամսին Բուրգասից դեպի Հայաստան թռիչքները ֆիքսել էր թուրք բլոգեր Յըրյուք Իշըքը: Ընդհանուր առմամբ, նա ֆիքսել է յոթ թռիչք: Բլոգերը գրել էր, որ ինքնաթիռում ռազմական բեռ կա:

«Այս առնչությամբ մի քանի փաստ կասկածելի է թվում. Բուրգասըն Արևմտյան Եվրոպայից զենքի արտահանման խոշոր հանգույց է, Հայաստանի ու Բուլղարիայի արտահանման և ներկրման գործողությունները նվազագույն մակարդակի են, բեռի մատակարարման համար օգտագործվում է ընդամենը մեկ օդանավ ունեցող քիչ հայտնի ավիաընկերություն, իսկ ամենակարևորը բեռի մատկարարման ճանապարհն է, ինչից էլ պարզ է դառնում, որ խոսքը զենքի մասին է: Ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար ճանապարհը պետք է համաձայնեցված լինի բոլոր երկրների հետ, որոնց օդային տարածքով պետք է անցնի ինքնաթիռը: Մինչդեռ «Իլ-62»-ի չվերթները համառորեն խուսափում են թուքական օդային տարածքից, ինչը տնտեսական տեսանկյունից ծախսատար է: Օդանավը ուղիղ Թուրքիայով ու Վրաստանով թռչելու փոխարեն, օղակ է անում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով ու Իրանով՝ կրկնակի ավելացնով թռիչքի տևողությունը»,-գրում է EADaily-ն:

Հատկանշական է, որ դեկտեմբերին Բուրգասից ինքնաթիռներ են մեկնել նաև դեպի Բաքու: Թռիչքներն իրականացվել են զենք-զինամթերքի տեղափոխմամբ զբաղվող ադրբեջանական Silk Way ընկերության կողմից:

Վերադառնալով Հայաստանի թեմային՝ աղբյուրը նկատում է, որ ավելի տրամաբանական է Երևանի կողմից Մոսկվայի հետ զենքի գնման պայմանագրեր կնքելը, որի շրջանակում Ռուսաստանը ֆինանսավորող վարկ է տրամադրում:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. Ռուսաստանը 200 մլն վարկ էր տրամադրել Հայաստանին և համապատասխան պայմանագիրն արդեն իրականացվել է: Մինչդեռ հաջորդ  համաձայնագիրը, որը կնքվել էր 2017թ. ու ենթադրում է 100 մլն դոլարի ֆինանսավորում, դեռևս չի իրագործվել:

«Ուստի, միանգամայն հավանական է, որ Միացյալ Նահանգները, որոնց ՀՀ նոր իշխանություններն ավելի քան հավատարիմ են, փորձում է տապալել ռուսական պայմանագիրը»,-գրում է EADaily-ն՝ այս համատեքստում հիշեցնելով ԱՄՆ նախագահի՝  ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կարող է ամերիկյան զենք գնել:

Աղբյուրը չի բացառում նաև այն տարբերակը, որ աշխարհում բուլղարական արտադրության զենքի պահանջարկի անկման ֆոնին, ԱՄՆ ցանկացել է աջակցել բուլղարացի գործընկերներին՝ փոխանցելով «հայկական պատվերը»:

Այնուհանդերձ այս, ինչպես նաև տվյալ պատվերի ֆինանսավորման աղբյուրի հարցեր դեռևս անպատասխան են:

«Սակայն դատելով Բուգաս-Երևան չվերթների հաճախականությունից՝ ենթադրվում է, որ մատակարարման ծավալները կարող են համեմատվել Ռուսաստանի հետ կնքված, սակայն դեռևս չիրագործված պայմանագրի ծավալների հետ»-գրում է EADaily-ն:

Աղբյուրն ուշագրավ  հոդվածը եզրափակում է այն տեղեկությամբ, որ նոյեմբերի 22-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի՝ Բուլղարիա կատարած այցից հետո, զենքի արտադրմամբ զբաղվող «Վազովյան մեքենաշինական  գործարան»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձեռնակության տնօրենների խորհուրդը եկամտաբեր պայմանագրերի կնքումից հետո որոշել է աշխատողներից յուրաքանչյուրին տոնական պարգևավճար տալ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One