Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 22 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.31 AMD
EUR =542.36 AMD
ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած է, և այս թեմայով հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ. ԿԲ խոսնակ
15.12.18 17:15
ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած է, և այս թեմայով հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ. ԿԲ խոսնակ
Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»: Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից: Ավելացնեմ, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ»։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One