Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Մենք գազի ցածր գին չենք պահանջում, տվեք մեզ 70 դոլարով. Լուկաշենկո
14.12.18 18:12
Մենք գազի ցածր գին չենք պահանջում, տվեք մեզ 70 դոլարով. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայից չի պահանջում գազի ցածր սակագին, այլ ինչպես Սմոլենսկում է՝ 70 դոլար 1000 խմ–ի դիմաց։ «Գազի ցածր գին մենք չենք պահանջում, տվեք մեզ 70 դոլարով, ինչպես Սմոլենսկում։ Մեզ մոտ այն 2-3 անգամ թանկ է...Մենք պահանջում ենք, որ իրականացվեն մեր պայմանավորվածություններ, դրանք ճեղքում են մեր համաձայնագրերն ու պայմանավորվածությունները տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների մասին»,–հայտարարել է նա՝ ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ բելառուսական կողմի համար շատ կարեւոր է ցանկացած արտադրանքի ինքնարժեքի ցուցանիշը, այդ թվում՝ գազի գինը. «Այո՛, 2019 թվականի համար մեզ մոտ որոշված է (127 դոլար 1000 խմ–ի դիմաց), սակայն մենք պայամանավորվել ենք, որ այս տարվա կեսերին կորոշենք գինը մինչեւ 2025 թվականի համար»,–ասել է Լուկաշենկոն։ Սակայն, նրա պնդմամբ, «ՌԴ–ն նույնիսկ բանակցություններ չսկսեց, չնայած մենք Պուտինի հետ այդ մասին պայմանավորվել էինք Պիտերում»։ Լուկաշենկոյի կարծիքով՝ դա սխալ է. «Պայմանավորվել ենք, որ պետք է առաջ շարժվենք։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի 2020 թվականին։ Իսկ բնական գազ մենք 25 մլրդ խորանարդ սպառում ենք»,–պարզաբանել է նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One