Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Կոնկրետ զինվորական ճանապարհ անցած մարդկանց վարկաբեկում են․ ArmDaily.am
13.12.18 16:54
Կոնկրետ զինվորական ճանապարհ անցած մարդկանց վարկաբեկում են․ ArmDaily.am

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ազգային դաշինք հասարակական նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանիմասին, գրելով՝ « Էս կիսափնթի արարածը հեղափոխությունից հետո օրեր շարունակ գալիս էր ՔՊ գրասենյակ ու գործ էր մուրում… Ասում էր, թե բա «ախպեր ես լավ ձեն բերող եմ, մի 100 հոգի ակտիվիստ ունեմ,հեղափոխական եմ, ոնց կուզեք կանեմ»։ Հասկանալով սրա հոգու դատարկությունը, բնականաբար ցրեցինք գնաց, բայց զգալով, որ ես 7 երկրի շպիոնա, աննկատ նկարեցի մեր գրասենյակում))) Ու էսօր սա Քոչարյանի ազատության ազատամարտիկնա»։ Թեմայի շուրջ ArmDaily.am-ը զրույցել է Հայոց ազգային դաշինք հասարակական նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանի հետ։

-Պարո՛ն Մինասյան, դուք գնացել ե՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ։

Մենք բոլորի գրասենյակներ էլ գնացել ենք։ Այդ ժամանակ քննարկվունմ էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դրա համար էլ գնացել ենք։ Կարող եք տեսնել՝ դրանից առաջ եղել ենք Դանիել Իոաննիսյանի, այնուհետև Զարուհի Փոստանջյանի մոտ։ Ես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եմ ու բոլոր կուսակցությունների գրասենյակում եղել։

-Դուք աշխատանք չե՞ք խնդրել։

Ոչ։ եվ ոչ թե նրա համար, որ աշխատել չեմ սիրում։ Ես աշխատանք էնքան եմ սիրում ու էն կարգի աշխատանք ունեմ, որ «պազոր» ա էլի էդ ձևի բաներ տարածելը։Ուրիշ բան, որ հայտնեն՝ էկել ա, փորձ ա արել թավշյա հեղափոխությանը մասնակցել։ Բայց, որ իրենց գրասենյակ գնալը ներկայացվի որպես դավադրություն կամ պղծություն։ Կամ իրենք չեն հետաքրքրվել, թե մարդ էդ ժամանակ աշխատանք ունեցել է, թե՝ոչ, կուսակցական է, թե՝ ոչ։

-Իսկ ի՞նչ կուսակցության ներկայացուցիչ եք։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից եմ եղել, մինչև դուրս գալը։

-Ե՞րբ եք դուրս եկել։

Էդ շրջանում։

-Հիմա անկուսակցական ե՞ք։

Իհարկե։ Իմ նկարները ՀՅԴ-ի հետ բոլոր տարիների գաղտնի չեն, ես դրանք հրապարակել եմ

- Իսկ ի՞նչ եք աշխատում։

Աշխատել եմ «Գրանդ քենդի»-ում, օդանավակայանում, ունեմ շատ-շատ հողամասեր, զբաղվել եմ ֆերմերությամբ։ Զբաղվում եմ հասարակական գործունեությամբ և ինձ պետական համակարգում չեմ տեսնում։

-Իսկ ՔՊ գրասենյակում ի՞նչ եք քննարկել։

Քննարկել ենք Ընտրական օրենսգիրքը, մեր տեսակետներն ենք հայտնել։Հանդիպումներ Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի հետ շատ են եղել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One