Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Թաիլանդում ուսանողուհին նկարահանել է հսկա պիթոնի և վարանի մենամարտը
12.12.18 21:20
Թաիլանդում ուսանողուհին նկարահանել է հսկա պիթոնի և վարանի մենամարտը

Թաիլանդի Մահիդոլ համալսարանի ուսանողուհիներից մեկին հաջողվել է նկարահանել հսկա պիթոնի և վարանի մենամարտը, գրում է Coconuts Bangkok-ը: Ուսանողուհին մի քանի տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ սա ամենատպավորիչ բանն է, որ իր հետ պատահել է համալսարան ընդունվելուց ի վեր: Չնայած, որ մենամարտում հաղթողն այդպես էլ չի որոշվել, տեսանյութերն ընդամենը մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում են ունեցել: Մարտի բռնված սողուններին բաժանել են փրկարարները: Օձին տարել են հատուկ ծառայության աշխատակիցները, սակայն վարանները մնացել են համալսարանի տարածքում, քանի որ Թաիլանդում նրանք ընտանի կենդանիներ են համարվում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One