Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 20 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
ԱՄՆ-ում Delta հրթիռի արձակումը մեկնարկից մեկ վայրկյան առաջ չեղարկել են
11.12.18 00:10
ԱՄՆ-ում Delta հրթիռի արձակումը մեկնարկից մեկ վայրկյան առաջ չեղարկել են

United Launch Alliance ամերիկյան ընկերությունը չեղարկել է գաղտնի արբանյակով Delta IV ծանր հրթիռ կրիչի արձակումը, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով Newsweek-ին: «Այսօրվա արձակումը չեղարկվել է, սկսվում է կրիոգեն վառելիքի քաշման գործընթացը: Նոր մեկնարկի օրը դեռ չի որոշվել», - ասվում է ընկերության կայքում: Օդատիեզերական ընկերությունում բացատրել են, որ արձակումը չեղարկվել է մեկնարկից 7,5 վայրկյան առաջ անկանխատեսելի հանգամանքների պատճառով: Հիշեցնենք, որ արձակումը պետք է տեղի ունենար ԱՄՆ-ի Վանդենբերգ բազայից, ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով 20:15-ին: Ներկա պահին տվյալները ստուգվում են, նոր մեկնարկի օրն ավելի ուշ կնշանակվի: Պետք է նբել, որ սարքի արձակումը մի քանի անգամ հետաձգվել է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One