Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Ավստրալիայում ցանկանում են ստուգել Facebook-ը եւ Google-ը
11.12.18 00:00
Ավստրալիայում ցանկանում են ստուգել Facebook-ը եւ Google-ը

Facebook եւ Google ընկերությունների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն են պահանջում, հաղորդում է dw-ն՝ հղում անելով Սպառողների իրավունքների պաշտպանության ավստրալական հանձնաժողովին (ACCC): Կառավարությունը մտադիր է նոր կարգավորող մարմին ստեղծել, որը կստուգի ամերիկյան տեխնոլոգիական հսկաների գերիշխող դերը օնլայն գովազդի եւ լրատվական շուկայում: Լրացուցիչ ստուգումը անհրաժեշտ է համոզվելու համար, որ գովազդատուների հետ արդարացի են վերաբերվում, եւ լրատվության հասանելիությունը առանց դժվարությունների հնարավոր է: Facebook-ը եւ Google-ն այս կապակցությամբ դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել, սակայն երկու ընկերությունները նշել են, որ պայքարում են կեղծ նորությունների դեմ: ACCC-ի ղեկավար Ռոդ Սիմսը նաեւ հայտնել է, որ ներկայումս գերստեսչությունը 5 հետաքննություն է անցկացնում: Այս հարցի վերաբերյալ ACCC-ին հայտարարություն հրապարակելու հրահանգը տրվել է Ավստրալիայի կառավարության կողմից: Այս գործողությունների պատճառը լրագրության ապագայի եւ նորությունների որակի մասին աճող մտահոգությունն է` մի շարք խմբագրություններում աշխատատեղերի կրճատման եւ ոլորտում եկամտաբերության նվազման լույսի ներքո:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One