Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Ռոբոտին սովորեցրել են վիրտուալ հերոսների շարժումները կրկնօրինակել
10.12.18 23:30
Ռոբոտին սովորեցրել են վիրտուալ հերոսների շարժումները կրկնօրինակել

Disney Research լաբորատորիայից գիտնականները ստեղծել են ալգորիթմ, որի օգնությամբ կարելի է ռոբոտների կարկասներ ստանալ, որոնք կրկնում են վիրտուալ հերոսների շարժումները, գրում է Planet Today-ը: Օգտատիրոջն առաջարկվում է ընտրել ռոբոտի տեսակը եւ շարժումների հավաքածուն, իսկ մնացածը ալգորիթմն ինքնուրույն կանի: «Դուք պարզապես ռոբոտի կառուցվածքն եք ընտրում, ինչպես նաեւ նշում, ինչ շարժումներ են նրան անհրաժեշտ կատարել, իսկ մեր ալգորիթմը հաշվում է ծալվածքների դիրքը եւ տեսակը, որը թույլ է տալիս մետաղյա կարկասին շարժումների ողջ հավաքածուն ներառել», — ասում են մշակողները, որոնք իրենց գաղափարը ներկայացրել են SIGGRAPH Asia 2018 միջոցառմանը: Ծրագրային ալգորիթմները,որոնք ստեղծվում են համակարգչային անիմացիայի ստեծման համար, կարող են մարդկանցից կամ վիրտուալ դերասաններից հնարքներ սովորել, սակայն ալգորիթմի կողմից սովորած շարժումների փոխանցումն իրական ռոբոտների վրա հեշտ խնդիր չէ, քանի որ ժամանակակից ռոբոտները նման մկաններ եւ ճկուն հյուսվածքներ չունեն: Այս խնդրի լուծման վրա որոշել են կենտրոնանալ Disney Research-ի աշխատակիցները՝ Մորից Բեհերի գլխավորությամբ: Ինժեներները ստեղծել են ալգորիթմ, որը ավտոմատ կերպով կարողանում է ռոբոտների համար մետաղալարերից կարկասներ ստեղծել, որոնք կարողանում են բարդ շարժումներ կրկնել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One