Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Ես ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը անփորձանք կհասնի հանգրվանի. Արսեն Քարամյան
10.12.18 20:22
Ես ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը անփորձանք կհասնի հանգրվանի. Արսեն Քարամյան

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արսեն Քարամյանը ընդունում է ընտրությունների արդյունքը, սական վստահեցնում է, որ որպես անհատ, հասարակության անդամ, որպես այս երկրում ապրող մարդ չի հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Անկեղծ ուզում եմ հավատալ, որ այո՝ մեծամասնությունն այսօր ճիշտ որոշում է կայացրել: Քավ լիցի, ես հեռու եմ այն մտքից, որ նախորդ շրջանում ամեն ինչ տեղին է եղել, լավ է եղել։ Ոչ, բնականաբար, մենք ունեցել ենք պրոբլեմներ, բայց մենք ունեցել ենք առավելություններ, որոնք ներկայում ես որևէ կերպ չեմ կարողանում նույնիսկ մանրադիտակով գտնել»։ Նախկին փոխնախարարին մի քանի հարց տվեցինք։

- Օրինակ, ի՞նչ առավելություններ ունեք։

Ես այն ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը շարունակելու է այս մարտահրավերների միջով անփորձանք խուսանավելով հասնել հանգրվանի։ Իսկ որքան էլ ատենք, չսիրենք ՀՀԿ-ին, կամ առանձին երևույթների, հանուն արդարության պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն այնուամենայնիվ մեր պետականության այդ ողնաշարը տարիներ շարունակ կարողացել է ապահովել։ Էլի եմ ուզում ասել, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ի վերջո այդ լավը, նոր թիմի հաջողումը նաև իմ հաջողումն է որպես հասարակության անդամի։

-Դուք միշտ երիտասարդների կողքին եք եղել, և այս հեղափոխությունը երիտասարդներն են արել։ Չե՞ք գտնում, որ Ձեր իմացած երիտասարդությունը նոր ճաշակ ունի։

-Մեր հասարակության մեջ գլոբալ փոփոխություններ են գեներացվել դա ակնհայտ է, մարդու ընկալումն է փոխվել։ Այո, ժամանակ առ ժամանակ, տեղի են ունենալու այսպիսի փոփոխություններ, որոնք բերելու են հանրային կյանքում վերադասավորումների, այդ թվում նաև քաղաքական։ Ես որպես որոշակի փորձառություն ունեցող մարդ, երիտասարդության դիրքորոշումները դիտարկում եմ այդ փոփոխությունների ուղեծրում, իսկ երիտասարդները փոփոխությունների նկատմամբ շատ ավելի ընկալունակ են։

Շարունակությունը սկզբնաղբյուրում ՝https://hraparak.am/

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One