Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
«Հոգնել եմ բամբասանքներից, կպատմեմ ճշմարտությունը». Եվգենի Պետրոսյանն Օլգա Բուզովայի հետ «ինտրիգային» լուսանկարներ է հրապարակել
10.12.18 22:50
«Հոգնել եմ բամբասանքներից, կպատմեմ ճշմարտությունը». Եվգենի Պետրոսյանն Օլգա Բուզովայի հետ «ինտրիգային» լուսանկարներ է հրապարակել

Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան Էջում համատեղ լուսանկարներ է հրապարակել ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկի՝ երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ:

Հայտնի է, որ լուսանկարներն արվել են ամանորյա հաղորդումներից մեկի նկարահանման տաղավարում:

 

Պետրոսյանը լուսանկարներին կից գրել է.«Հոգնել եմ բամբասանքներից: Հրապարակում եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Մանրամասները՝ Նոր տարվա գիշերը»:

Հատկանշական է, որ հումորիստի կատակը նրա հետևորդներից շատերին դուր չի եկել:

Ոմանք նկատել են, որ Պետրոսյանին ավելի համեստ «կողակից» կսազեր: Բացի այդ, նրանք Բուզովայի հասցեին վիրավորանքներ են գրել:

Հիշեցնենք, որ վերջերս Պետրոսյանն ավելի քան 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է հումորիստ Ելենա Ստեպանենկոյից: Զույգի բաժանության պատճառը հայտնի չէ:

Image may contain: one or more people, people standing and outdoor

Картинки по запросу петросян бузова

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One