Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 20 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Թայվանում ձկնավաճառ մոդելի լուսանկարները հիացրել են համացանցի օգտատերերին
10.12.18 22:40
Թայվանում ձկնավաճառ մոդելի լուսանկարները հիացրել են համացանցի օգտատերերին

Թայվանում շուկայի երիտասարդ ձկնավաճառուհին վիրտուալ տիրույթում ճանաչում է ձեռք բերել, երբ շուկայի հաճախորդներից մեկը համացանցում հրապարակել է նրա մասնակցությամբ վաճառասեղանի մոտ արված լուսանկարը, գրում է Daily Mail-ը:

Համացանցի օգտատերերը լուսանկարի հերոսուհուն անմիջապես «Չինաստանի ամենագեղեցիկ ձկնավաճառուհի» են կնքել:

Թայվանի 26-ամյա բնակչուհի Լյու Պենպենի լուսանկարը հրապարակել է շուկա այցելած տղամարդը: Պարզվել է, որ աղջիկը 13 տարեկանից պարբերաբար կանգնում է վաճառասեղանի մոտ՝ այդ կերպ օգնելով մորը: 

Լուսանկարի հրապարակումը տեսնելով՝ նա շնորհակալություն է հայտնել իրեն ջերմ խոսքեր ուղղած մարդկանց:  

Հատկանշական է, որ հաջորդ օրը Լյուի վաճառասեղանի առաջ հերթ է գոյացել: 

«Ես ապշած եմ նման արձագանքից, երբեք նման բան չէի պատկերացնի», - ասել է երիտասարդը աղջիկը: 

Նշվում է, որ Լյուն աշխատում է որպես մոդել և տեսաբլոգ է վարում:

 






Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One