Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար. Եմ դեսպան
08.12.18 18:20
Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար. Եմ դեսպան

Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով, մոտ ապագայում Հայաստանի կառավարության հետ ֆինանսավորման մասին համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Միջոցները կուղղվեն Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում բիզնեսի զարգացմանը:

«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար», - ասաց նա:

Այս միջոցները, ըստ նրա, ներդրվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One