Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Citi-ն՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային շուկաների կորուստների մասին
08.12.18 20:40
Citi-ն՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային շուկաների կորուստների մասին
Միջազգային շուկաներում ակտիվները 5-10 տոկոսով ավելի թանկ կարժենաին, եթե չլինեին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճերը, ասել է Citi Private Bank-ի միջազգային ներդրումային բաժնի պետ Դեյվիդ Բեյլինը: Ինչպես նշում է փորձագետը՝ EMEA Media Summit Citi-ի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, առևտրային պատերազմները կմնան 2019 թվականին հիմնական ռիսկերից մեկը: Բացի այդ, նա առաջարկում է ներդրողներին հաշվի առնել Brexit-ի և իտալական բանկերի ռիսկերը: Ըստ Բեյլինի՝ Citi Private Bank-ը ակնկալում է EPS-ի (մեկ բաժնետոմսի շահույթ) աճի գլոբալ մասշտաբով նվազում ՝2018 թվականին 16 տոկոսից մինչև 2019-ին 8 տոկոս: Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության աճը, ըստ նրա գնահատականների, կդանդաղի 2019 թվականին, սակայն մնալու է 3 տոկոսից բարձր՝ 2018 թվականի վերջի դրությամբ 3,3 տոկոսից հետո: Փորձագետների կարծիքով՝ համաշխարհային ֆոնդային բորսայի ընդհանուր եկամուտը 2019 թվականին կկազմի 7 տոկոս, իսկ պարտքի շուկան`1 տոկոս: Բեյլինն առաջարկում է որդեգրել ընտրովի մոտեցում՝ հաջորդ տարի ներդրումներ կատարելիս: ԱՄՆ-ը «սակագնային պատերազմ» է սկսել Չինաստանի նկատմամբ՝ ներդնելով չինական ապրանքների համար 250 միլիարդ դոլարի մաքսեր: Չինաստանը հայելային է արձագանքել:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One