Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Մեգան Մարքլն անակնկալ հայտնվել է Լոնդոնում ակադեմիկոսների հանդիպմանը
06.12.18 22:08
Մեգան Մարքլն անակնկալ հայտնվել է Լոնդոնում ակադեմիկոսների հանդիպմանը

Սասեքսի դքսուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կին Մեգան Մարքլը երեկ անակնկալ հայտնվել է Լոնդոնի թագավորական քոլեջի (King's College London) ակադեմիկոսների հանդիպմանը, գրում է Daily Mail-ը:

 Թագավորական ընտանիքի 37-ամյա անդամը, որը գարնանը լույս աշխարհ կբերի իր և արքայազն Հարիի առաջնեկին, միացել է ակադեմիկոսների՝ կլոր սեղանի շուրջ քննարկմանն այն մասին, թե ինչպես կարող է բարձրագույն կրթությունն օգտագործվել համաշխարհային խնդիրների լուծման համար, օրինակ՝ թրաֆիքինգի, ժամանակակից ստրկատիրության և գենդերային հավասարության:  

 Դքսուհու հագին եղել է պարզ սև բլուզ: Նա ժամանակ առ ժամանակ գրիչով նոթատետրի մեջ նշումներ է արել:


Մեգանի մասնակցությունը հանդիպմանը, ինչպես թագավորական ընտանիքի հանդիպումների մեծ մասը, նախօրոք հայտարարված չի եղել:


Իրադարձությանը նախորդել էր հոկտեմբերին Ֆիջիում Հարավ-խաղաղօվկիանոսյան համալսարանի ուսանողների առաջ ունեցած ճառին, որի ընթացքում Մեգանը խոսել էր բարձրագույն կրթություն ստանալու տարիներին իր ունեցած ֆինանսական դժվարությունների և այն մասին, թե ինչ հպարտությամբ և հուզմունքով է ավարտել համալսարանը: Նա կարևորել էր զարգացող երկրներում կանանց կրթության դերը:

 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One