Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Համաձայնեցվել է ԵԱՏՄ նավթագազային միասնական շուկայի ձևավորման ծրագիրը. Պուտին
06.12.18 21:40
Համաձայնեցվել է ԵԱՏՄ նավթագազային միասնական շուկայի ձևավորման ծրագիրը. Պուտին

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման լայնամասշտաբ ծրագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


 «Առարկայական քննարկման են ներկայացվել մեր երկրների համար նշանակալի ոլորտներում համագործակցության հարցերը: Համաձայնեցվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասշտաբային ծրագիրը», - հայտարարել է Պուտինը:  


Պուտինն ընդգծել է, որ նիստի ավարտին կողմերը պետք է նաև հռչակագիր ընդունեն ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիայի զարգացման մասին, որում կարտացոլվեն հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները:

Նա նշել է նաև, որ միավորման անդամ երկրների ղեկավարները քննարկել են տիեզերքի յուրացման գործում սերտ համագործակցության կարգավորման հարցը:

ԵԱՏՄ-ն ավելի քան 183 մլն սպառող ունեցող խոշոր տնտեսական միավորում է, որի շրջանակներում ձևավորվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժմամբ ընդհանուր շուկա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One