Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի
06.12.18 20:39
Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ հաջորդ ամառվանից կվերանա բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ավտոբուսի, տրամվայի եւ մերձքաղաքային գնացքների համար վճարը։ Բացի այդ, ինչպես խոստացել էին իշխանությունները, Լյուքսեմբուրգի Մեծ Հերցոգության օրացույցում կհայտնվի եւս երկու տոնական օր՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Այս որորշումը երկրի իշխանություններն ընդունել են ճանապարհներին մեծ խցանումների հետ կապված։ Մայրաքաղաքում ապրում է 110 000, երկրում՝ 600 000 մարդ, սակայն ամեն օր հարեւան Գերմանիայից եւ Ֆրանսիայից Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ, որի հետեւանքով հատկապես մայրաքաղաքի երթեւեկությունը երկար ժամանակով կանգ է առնում։

Իշխանությունները մտադիր են անվճար դարձնել նաեւ գնացքով առաջին եւ երկրորդ կարգի երթեւեկությունը։

Նախկինում Լյուքսեմբուրգում անվճար էր միայն երեխաների եւ ուսանողների երթեւեկությունը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One