Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովը Ղազախստանում անցկացնել
06.12.18 19:17
Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովը Ղազախստանում անցկացնել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԵՏՄ գործընկերներին առաջարկել է կազմակերպության հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2019 թվականի մայիսին Աստանայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ցանկանում եմ հիշեցնել, որ 1994 թվականին Մոսկվայում ՄՊՀ-ում ես առաջին անգամ հանդես եկա հենց այս ինտեգրացիոն նախագծի ստեղծման գաղափարով: Այդ ժամանակ ես պատկերացնում էի հզոր տնտեսական միություն, որը ժամանակի ընթացքում կվերափոխվի միջազգային ասպարեզում մեծ խաղացողի եւ իր գործողություններով ուրիշներին կձգի, որոնք կցանկանան մեզ հետ աշխատել»,- ասել է Նազարբաեւը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՄ գագաթնաժողովում:

«Հաջորդ տարի լրանում է պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ գաղափարի 25-ամյակը, որի մասին քիչ առաջ ասում էի: Այս պատճառով, եթե դուք ընդունեք, ես առաջարկում եմ հերթական նիստն անցկացնել Աստանայում, որտեղ ստորագրել ենք  ԵՏՄ-ի մասին համաձայնագիրը, հաջորդ տարվա մայիսին՝ նվիրելով այս գաղափարի 25-ամյակին»,- հավելել է նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One