Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Տնտեսական ինքնիշխանության բարձրացում». Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել
06.12.18 16:08
Տնտեսական ինքնիշխանության բարձրացում». Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել

Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից ու այլ արժույթներից: Ինչպես նշում է ria.ru-ն, նման առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ընդհանուր վճարման ենթակառուցվածք ստեղծելու հարցը: Դա հնարավորություն կտա բարձրացնելու մեր երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից և այլ օտարերկրյա արժույթներից: Դա բառի բուն իմաստով տնտեսական ինքնիշխանության բարձրացում է»,- նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության իրականացման շրջանակում Միության անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդման կարևորությունը: Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագիր: ՌԴ նախագահի խոսքով՝ դա ընդհանուր ֆինանսական տարածության ձևավորման ուղղությամբ արված մեծ քայլ էր: Հավելենք, որ նիստի ընթացքում Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին՝ 2019թ. Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: «Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշել է Պուտինը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One