Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Մեսսին. Պելե
06.12.18 18:10
Մարադոնան շատ ավելի լավն էր, քան Մեսսին. Պելե

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ ժամանակին Դիեգո Մարադոնան շատ ավելի լավ է հանդես եկել, քան այժմ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: «Ինձ համար Մարադոնան եղել է լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Եթե հարցնեք՝ նա Մեսսիից լա՞վն է եղել, ես կպատասխանեմ՝ այո: Մարադոնան շատ ավելի լավն է եղել: Բեկենբաուերը և Կրույֆը ևս հիանալի ֆուտբոլիստներ էին»,- Պելեի խոսքը մեջբերել է Folha de Sao Paulo-ն: Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» և «Ոսկե խաղակոշիկի» հնգակի մրցանակակիր է: Մարադոնան 1986 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, 1990 թվականին՝ փոխչեմպիոն, իսկ 1995 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One