Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան
06.12.18 17:49
Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահը կարող է մասնակցել քվեարկության գործընթացին։ «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել», - ասաց Ալումյանը։ Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այժմ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին, ինչը նշանակում է, որ նրա անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։ Հայաստանում քվեարկության ընտրողները ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One