Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Samsung-ը ներկայացրել է 5G-սմարթֆոնի նախատիպը
06.12.18 17:19
Samsung-ը ներկայացրել է 5G-սմարթֆոնի նախատիպը

ԱՄՆ Հավայի նահանգում անցկացված Snapdragon Technology համաժողովում ներկայացվել է 5-րդ սերնդի բջջային կապի ցանցերի համար նախատեսված ամենաարագագործ սմարթֆոններից մեկի նախատիպը: Այդ մասին հաղորդել է տեխնիկայի ոլորտում նորույթների գծով մասնագիտացած Cnet.com հարթակը: Համաժողովի ժամանակ քննարկվել են 5G ցանցերի ստեղծման ծրագրերը, մասնավորապես՝ Verizon և AT&T բջջային օպերատորները համաժողովի սրահում ցուցադրական նպատակներով միկրոցանցեր են տեղադրել, իսկ Samsung ընկերությունը ներկայացրել է 5G ցանցերի համար նախատեսված սմարթֆոնի առաջին գործող նախատիպը: Լրագրողներին հնարավորություն է տրվել միայն սմարթֆոնը դիտելու՝ առանց փորձարկման: Ինչպես նշում է հարթակը՝ հինգերորդ սերնդի բջջային ցանցերը 10-ից 100 անգամ կարագացնեն տեղեկատվության փոխանցումը, սմարթֆոնները կկարողանան ավելի արդյունավետ օգտագործել հավելվածները՝ այդ թվում հավելյալ իրականության տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվածները: 5G ցանցերը նաև ինքնակառավարվող մեքենաների և ճանապարհային երթևեկությունը կառավարող համակարգերի միջև հաղորդակցման հնարավորություն կընձեռեն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One