Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Հայաստանի Մ-19 հավաքականը եւս իմացավ մրցակիցներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
06.12.18 16:48
Հայաստանի Մ-19 հավաքականը եւս իմացավ մրցակիցներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
Շվեյցարիայի Նիոն քաղաքում դեկտեմբերի 6-ին կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019-2020թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի եւ Չեռնոգորիայի թիմերը: Առաջին խմբի մրցաշարը կկայանա 2019թ. նոյեմբերի 13-ից 19-ը Թուրքիայում, փոխանցում է ՀՖՖ կայքը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին անցկացվել էր նաեւ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվել էր 7-րդ խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Շոտլանդիայի եւ Իսլանդիայի թիմերի հետ:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One