Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Հրանտ Դինքի անվան հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով սեմինարների շարք է նախաձեռնել Ստամբուլում
06.12.18 16:27
Հրանտ Դինքի անվան հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով սեմինարների շարք է նախաձեռնել Ստամբուլում

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը նախաձեռնել է «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով սեմինարների շարք, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 7-ին: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, սեմինարներին ներգրավված են լինելու արվեստագետներ, մտավորականներ և գիտնականներ Հայաստանից, սփյուռքից և Թուրքիայից: Բոլոր սեմինարները կանցկացվեն Ստամբուլում: Նախատեսվում է, մասնավորապես, Բեյրութի ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս Անժելա Հարությունյանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի, արվեստագետ Սարգսի և նկարիչ Ռուբեն Մալայանի մասնակցությունը ծրագրին որպես բանախոսներ: Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին Դինք ընտանիքի կողմից, հիմնադրամի նպատակն է նպաստել թուրք և հայ հասարակությունների միջև երկխոսությանն ու Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մշակութային փոխգործակցությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One