Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Այծին մորթել եւ տապակել են այն բանի համար, որ նա 20 հազար եվրո է կերել
06.12.18 02:10
Այծին մորթել եւ տապակել են այն բանի համար, որ նա 20 հազար եվրո է կերել

Տնային այծ Բելկան Սերբիայում կերել է իր տերերի կանխիկ 20 հազար եվրոն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Բելգրադից 80 կմ հեռավորությամբ գտնվող Ռանիլովիչ գյուղում Սեմիչների ընտանիքը 20 հազար եվրո կանխիկ գումար է պատրաստել՝ 10 հա հողատարածք գնելու համար։ Նրանք գումարը հաշվել եւ թողել են տանը՝ սեղանի վրա։ Միլենա Սիմիչը լրագրողներին պատմել է, որ տան դուռը պատահաբար բաց են թողել, եւ այծը, որ մի քանի տարի է իրենց հետ է ապրում, մտել է տուն եւ կերել փողերը։ «Երբ մենք լսեցինք խշխշոցն ու աղմուկը, ամուսինս գնաց նայելու, թե ինչ է կատարվում, եւ կարող էր կաթվածահար լինել։ Բելկան սեղանի վրայից կերել էր ամբողջ փողը՝ թողնելով 300 եվրո»,- պատմել է կինը։ Նա հավելել է, որ այդ օրվանից ամուսինը «լռում է եւ միայն նստում ու մի կետի է նայում»։ Կայքի տվյալներով՝ այծին այնուհետեւ տապակել են։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One