Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Արդշինբանկ. «Ահեղ դատաստան»-ը՝ կրկին հայաստանյան բեմում
06.12.18 00:50
Արդշինբանկ. «Ահեղ դատաստան»-ը՝ կրկին հայաստանյան բեմում

Հանդիսանալով Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը՝ Արդշինբանկը սիրով տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին Օպերային թատրոնում ներկայացվելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»՝ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ: Ներկայացումն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» եռաչափ տեսապատկերաշարով: «Ահեղ դատաստան»-ը hայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին Արդշինբանկի կողմից նվիրաբերած սարքավորումների շնորհիվ: Հավելենք, որ նվագախումբը ղեկավարելու է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One