Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Սիմֆերոպոլի օդանավակայանում կարող են տեղադրել Հովհաննես Այվազովսկու բնօրինակ կտավը
06.12.18 00:00
Սիմֆերոպոլի օդանավակայանում կարող են տեղադրել Հովհաննես Այվազովսկու բնօրինակ կտավը

Ղրիմի Սիմֆերոպոլ օդանավակայանի ղեկավարությունն առաջարկել է շենքում տեղադրել հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարի բնօրինակը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, նախաձեռնությունը պետք է համաձայնեցվի Թեոդոսիայի պատկերասրահի և մշակույթի նախարարության հետ: Հիշեցնենք, որ «Ռուսաստանի մեծագույն անուններ» համառուսական մրցույթի արդյունքում որոշվել է «Սիմֆերոպոլ» օդանավակայանն անվանափոխել Այվազովսկու պատվին: Քվեարկության արդյունքում անվանափոխության է ենթարկվելու Ռուսաստանի 47 օդանավակայան, այդ թվում և մոսկովյան «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները, որոնք անվանակոչվելու են Պուշկինի և Լոմոնոսովի պատվին՝ համապատասխանաբար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One