Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Թուրք պատմաբան Թաներ Աքչամի նախաձեռնությամբ Գրիկերի՝ Հայոց ցեղասպանության մասին արխիվն այսուհետ հասանելի է նաև առցանց տիրույթում
04.12.18 17:26
Թուրք պատմաբան Թաներ Աքչամի նախաձեռնությամբ Գրիկերի՝ Հայոց ցեղասպանության մասին արխիվն այսուհետ հասանելի է նաև առցանց տիրույթում

Թուրք հայտնի պատմաբան, ամերիկյան «Քլարք» համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի նախաձեռնությամբ այսուհետ առցանց տիրույթում գիտնականների համար հասանելի է Հայոց ցեղասպանության մասին Գրիգոր վարդապետ Կերկերյանի (Գրիկեր) նշանավոր արխիվը, այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից: Թվային արխիվը ներառում է Գրիկերի արխիվային փաստաթղթերից հազարավոր օրինակներ, որոնց թվում են նաև մինչ օրս երբևէ չտպագրված նյութեր: Արխիվը հասանելի է անգլերեն և թուրքերեն լեզուներով: Նշենք, որ Գրիկերն ուսումնասիրել և թարգմանել է ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև ուսումնասիրել և հավաքել է Մեծ Եղեռնի վերաբերյալ թուրքական ու համաշխարհային մամուլի բազմաթիվ նյութեր, ականատեսների վկայություններ ու մեկնաբանություններ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One