Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Փարաջանովի արվեստի ցուցահանդես և ֆիլմերի ցուցադրություն՝ Պոտսդամում, Բեռլինում
03.12.18 20:30
Փարաջանովի արվեստի ցուցահանդես և ֆիլմերի ցուցադրություն՝ Պոտսդամում, Բեռլինում

Դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարարության, Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Պոտսդամի ֆիլմերի թանգարանի նախաձեռնությամբ Պոտսդամում բացվեց Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2019թ. հունվարի 16-ը: Ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի ֆիլմերի սրահում կցուցադրվեն նաև Փարաջանովի ֆիլմերը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակիցներին ողջունեցին Պոտսդամի ֆիլմերի թանգարանի տնօրեն պրոֆ. Ուրսուլա ֆոն Քայցը (Ursula von Keitz), Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարար դր. Մարտինա Մյունխը (Martina Münch) և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպանը նշեց, որ ցուցահանդեսի խորագիրը` «Արվեստ՝ առանց սահմանների», արդեն իսկ խոսում է Փարաջանովի արվեստի բազմազանության, խորության և անսահմանության մասին:

Մինչ այս՝ նոյեմբերի 20-30-ը, Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնի և գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց Փարաջանովի ֆիլմաշարի ցուցադրումը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում:

Փարաջանովին նվիրված 10-օրյա միջոցառման շրջանակում (Hommage) բեռլինյան հանդիսատեսին ներկայացվեցին նրա կինոարվեստն ու նրա ստեղծագործությունները:

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որին հրավիրված էին նաև Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և Վրաստանից` Թեո Խատիաշվիլին, որը թեկնածուական թեզ է պաշտպանել Փարաջանովի ստեղծագործությունների մասին:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One