Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի քանդակը
03.12.18 17:50
Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի քանդակը

Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի  արձանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրող է, և շուտով նշվելու է նրա 150-ամյա հոբելյանը»,- շեշտեց Գալստյանը:

Նրա խոսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի:

Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրությանը` Գալստյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար է հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ»,- եզրափակեց նա:
 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One