Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Ինչպես է Պուգաչովան բնակարան խնդրել Դոլինայի համար
10.12.18 23:50
Ինչպես է Պուգաչովան բնակարան խնդրել Դոլինայի համար

Լարիսա Դոլինան առաջին անգամ պատմել է այն համարձակ քայլի մասին, որ իր համար կատարել է Ալլա Պուգաչովան։ Ինչպես պարզվել է, երգչուհու կյանքում այնպիսի իրավիճակ է եղել, երբ նա պետք է հայտնվեր փողոցում, սակայն նրան այդ իրավիճակից փրկել է Պուգաչովան։ Դոլինան խոստովանել է, որ երգչուհին փոխել է իր կյանքը, որն անցնում էր վարձակալած բնակարաններում եւ հյուրանոցներում։ Դոլինան մինչ օրս շնորհակալ է նրան եւ երբեք չի մոռանա այն, ինչ իր համար արել է պրիմադոննան։ Լարիսա Դոլինան այս մասին պատմել է «Песня года» մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։

«Ալլան մեծ դեր է խաղացել իմ կյանքում։ Նա ինձ համար իսկապես հերոսական արարք է կատարել։ Դա շատ վաղուց էր՝ 80-ականների սկզբին։ Նա գնացել է քաղաքապետարան եւ ինձ համար բնակարան է խնդրել։ Այս արաքը ես երբեք չեմ մոռանա։ Ես ցանկանում եմ, որպեսզի Ալլան վերադառնա բեմ, կարծում եմ, որ բոլորն են դա ուզում։ Ես նրան սպասում եմ», - ասել է երգչուհին։

Ալլա Պոըգաչովան մրցանակաբաշխությանը ներկա չի եղել։ Այժմ երգչուհին նախընտրում է հանդես գալ մասնավոր երեկույթների ժամանակ կամ իր ընկերների շրջապատում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One