Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Նոր մոտեցում, նոր սերունդ, նոր Հայաստան. Ռաֆայել Այվազյան
02.12.18 16:10
Նոր մոտեցում, նոր սերունդ, նոր Հայաստան. Ռաֆայել Այվազյան

  Այվազյան Ռաֆայել Գագիկի

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

1989-1998թթ.սովորել է Վահան Թոթովենցի անվան թիվ 57 միջնակարգ դպրոցում:

1998 թվականին ընդունվել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական համալսարանի վարժարան:

1999-2004թթ. ուսանել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանում:

2005 -2006թթ. աշխատել է Հայ-Ռուսական ժամանակակից հումանիտար ինստիտուտում՝ որպես տնտեսական գծով պրոռեկտոր:

2006-2007 թթ. աշխատել է որպես ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտի պրոռեկտոր:

2007-2008 թթ. աշխատել է նույն հաստատությունում՝ որպես ռեկտոր:

2008-2009 թթ. հանդիսացել է  Երևան  քաղաքի կենտրոն համայնքի ավագանի:

2011-2012թթ. ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտում՝ որպես տնօրենի գլխավոր խորհրդական:

2012-2013թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում:

2014թ-ից մինչ այսօր՝ ԲՀԿ կենտրոն համայնքի խորհրդի նախագահ է:

Ամուսնացած է , ունի 2 որդի:

 

                                                                             

Դեկտեմբերի 9ին տեղի կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններըորին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցությունև  2 դաշինք:

 Slaq.am-ի զրուցակիցն էԹիվ 4 ընտրատարածքից <Բարգավաճ Հայաստան> կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու ՌաֆայելԱյվազյանը:

-Պարո՛նԱյվազյան, առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն առաջադրել է Ձեր թեկնածությունը, հետաքրքիր է՝ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին:

  -Նախ`  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն  Ծառուկյանին այս մեծ վստահության համար, իսկ որոշումս այսընտրություններին մասնակցելու, պայմանավորված է մեր երկրի հզորացման և զարգացման գործընթացին մասնակցելու ցանկությամբ` օգտագործելով իմ ողջ ներուժը:

-Ընտրվելու դեպքում` ի՞նչ խնդիրներ կբարձրաձայնեք խորհրդարանում։

-Առաջնորդվելու եմ կուսակցության կողմից առաջադրված ծրագրերով և բարձրաձայնելու եմ այն խնդիրները, որոնք առկա են երկրում:

Այսօր <Բարգավաճ Հայաստան>  կուսակցությունը տնտեսության զարգացման համար ունի մեծ  ծրագիր և մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ փորձելու է կուսակցության կողմից ներկայացված ծրագրերն ու դրույթները իրականացնել: Եվ, ի վերջո, պետք է մեր երկրում տնտեսական հեղափոխություն նույնպես լինի:

Եվ ցանկանում եմ հավելել, որ պարոն Ծառուկյանի կողմից առաջադրված բոլոր ծրագրերն իրատեսական են: Մեր խոսքը գործ է և դա տարիներով հաստատված ճշմարտությունն է:

-Արդեն քարոզարշավի յոթերորդ  օրն է, ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը:

-Գիտեք, այսօր ժողովուրդը լիահույս է, որ վաղվա Հայաստանը լինելու է ավելի հզոր և զարգացած:  Միայն ցանկանում եմ խորհուրդ տալ, որ ընտրելուց առաջ ծանոթանան թեկնածուի անցած ճանապարհին, նրա կատարած գործերին: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ընտրելու է արժանի մարդկանց:

-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս քարոզարշավի ընթացքում:

- <Նորմոտեցում, նոր սերունդ, նորՀայաստան>. ահա իմ կարգախոսը:

Պետք է կարողանանք նոր գաղափարներով, երիտասարդ կադրերի ներգրավվածությամբ կերտել հզոր ևզարգացած Հայաստան:

-Ինչպե՞ս եք գնահատում <Բարգավաճ Հայաստան>  կուսակցության հնարավորությունները:

-Բարձր եմգնահատում: Ժողովուրդն այսօր ավելի շատ կուսակցության ծրագրային դրույթներն է հաշվի առնում:

-Ի՞նչ արժեքներ կան, որոնց անդավաճանեք:

-Կյանքում ինձ համար կարևոր արժեքներեն ընտանիքը,  հայրենիքը ևազգային արժեքների պահպանումը:  Մենք` հայերս, դարեր շարունակ կարողացել ենք պահպանել մեր ազգային արժեքները, պետք էայն այսօր էլ պահպանվի, չեմ ցանկանում, որ մեր ազգային-հայկական ընտանիքների կերպարն այսօր անհետանա, քանի որ մենք հզոր ենք մեր ազգային արժեքներով:

- Եվ վերջում Ձեր կոչը, Ձեր ընտրողներին։

-Սիրելի՛կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչներ, ցանկանում եմ,  որ գնաք ընտրության ձեր իս կխղճի թելադրանքով, այլ ոչ ուղղորդված:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One