Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Խաչատուրովին «բանդիտ» ներկայացնելով` խայտառակել ենք նաև ՀԱՊԿ-ը. Նորատ-Տեր Գրիգորյանց. Tert.am
30.11.18 21:31
Խաչատուրովին «բանդիտ» ներկայացնելով` խայտառակել ենք նաև ՀԱՊԿ-ը. Նորատ-Տեր Գրիգորյանց. Tert.am

Tert.am-ը գրում է. Հայ-ռուսական փոխհարաբերություններում «ինչ-որ ճաք է նկատվում»՝ երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կատարվածը «թյուրիմացություն» է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերին: «Խաչատուրովին կարելի էր հրավիրել այստեղ՝ մի բաժակ թեյի ու ասել `գիտեք, պարոն Խաչատուրով, կարծում ենք, որ դուք այլևս հետ գնալու կարիք չունեք, քանի որ մենք Ձեր փոխարեն մեկ ուրիշին կուղարկենք: Իսկ այստեղ սկսեցին ամբողջ աշխարհով գոռալ, թե Խաչատուրովը «բանդիտ» է, հանցագործ, իսկ Խաչատուրովը ամենևին էլ բանդիտ չէ, շատ լավ զինվորական է, մեծ ներդրում ունի հայոց բանակի կազմավորման հարցում»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Մանրամասներն՝ այստեղ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One