Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը». Հայկակ Արշամյան
16.11.18 15:00
«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը». Հայկակ Արշամյան

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կշրաւոնակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ֆոնեթոն-2018-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,- ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը: Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղվելու է իր նպատակին», - շեշտել է Հիմնադրամի տնօրենը:

Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկեշատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որՀիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանըդարձնենք միտք արտադրող երկիրՊետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոննոր բարձր տեխնոլոգիաներինմենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչէներգիայի երկիր», - նշել է Հայկակ Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայույմ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որաշխարհում ասելով Հայաստան, հասկանան որակի բրենդԵս ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, - ընդգծել է Հայկակ Արշամյանը, - «այստեղ միայն գումարիխնդիրը չէկարևոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործումԻնձհամար կարևոր չէ՝ ինչքան գումար է նվիրաբերվումկարևոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենքհայրենիքի նկատամամբ սեփականության զգացումըև դա պետք է լինի շատ իրական ուգործնական»:

Ռադիոհաղորդման ձայնագրությունն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One