Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Պրեմիերա. «Ապրել խաղաղ» նախագիծ՝ «Հազար գույներ»
13.11.18 22:45
Պրեմիերա. «Ապրել խաղաղ» նախագիծ՝ «Հազար գույներ»

Օրերս տեղի ունեցավ «Ապրել խաղաղ» նախագծի նոր «Հազար գույներ» տեսահոլովակի պրեմիերան: Նախագծի նոր ծրագրերի և տեսահոլովակի  մասին զրուց ել ենք  նախագծի և երգի հեղինակ Լիլի Գրիգորյանի հետ:

-Լիլի կպատմե՞ք՝ «Ապրել խաղաղ» նախագծի որերորդ տեսահոլովակի պրեմիերան կայացավ և ի՞նչի մասին էր այն:

 -Ինչպես հանդիսատեսը գիտի «Ապրել խաղաղ» նախագիծը 2015 թվից սկսել է իր գործունեությունը։ Բարի ավանդույթ է դարձել և ամեն տարի պարտադիր ներկայացնում ենք նոր երգ և տեսահոլովակ,իսկ նախագծի թվով 4-րդ տեսահոլովակը «Հազար գույներ» երգինն է։

 -Ինչո՞վ է այս տեսահոլովակը տարբերվում նախորդներից

-Այս և բոլոր մեր մյուս տեսահոլովակները ունեն մեսիջ՝ ամբողջ աշխարհի երեխաների շուրթերով։ «Հազար գույներ» տեսահոլովակը նկարագրում է Հայաստանում և սփյուռքում ապրող հայ երեխաներին՝ նրանցից յուրաքանչյուրը իր երկրի դեմքն է, մի գույն է, և տեսահոլովակում նրանք բոլորը միավորվելով դառնում են «Հազար գույներ»։

-Այս անգամ ի՞նչ սկզբունքով եք ընտրել երեխաներին

- Մեր տեսահոլովակում նկարահանվել և երգել են հենց օտար երկրների հայ երեխաներ՝ Լոս Անջելես, Մոսկվա, Սիդնեյ, Ֆրանսիյա և Երևան։ Երեխաները ամբողջ տարվա կտրվածքով, տեսնելով մեր բոլոր երգերն ու տեսահոլովակները, գտնում են մեզ աշխարհի տարբեր անկյուններից, սփյուռքի տարբեր գաղթօջախներից։ Արդեն իսկ մենք հասցրել ենք մտերմանալ հայ տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, ընտրում ենք տարբեր երկրներից լավ ձայնային տվյալներով երեխաների և, այսպիսով, մեծացնում ու ընդլայնում մեր մեծ ու խաղաղ ընտանիքը, որը կոչվում է «Ապրել խաղաղ»։

-Որքա՞ն ժամանակ եք ծախսել տեսահոլովակը նկարահանելու համար, ովքե՞ր են աշխատել տեսահոլովակի վրա

-Տեսահոլովակը նկարահանել ենք ամբողջ ամռան երեք ամիսներին՝ սկզբում Երևանում, այնուհետև արդեն երեք ամիս դրսի նկարահանումներ, մոտ 5-6 ամիս է տևել ամբողջ աշխատանքը։ Տեսահոլովակին աջակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը` ի դեմս Նարեկ Կարապետյանի, նախագծի և երգի հեղինակը Լիլի Գրիգորյանն է, Գեղարվեստական ղեկավարը՝ Լիլիթ Բադալայանը, ռեժիսորը՝ Միհրան Ստեփանյան, գործիքավորումը՝ Նիկ Եգիպյան, Mix & mastering՝ Հարություն Հարությունյան։

Շնորհակալություն Ռուսաստանի Հայերի միության Մոսկովյան մասնաճյուղի ղեկավար՝ Շահեն Պետրոսյանին, Սիդնեյի Ալեքսանդր վարժարանին և համայնքի բոլոր անդամներին ՝ ի դեմս մեր լավ ընկեր Զելա Մարգոսյանին։ Փարիզից մեր աշխատանքին մասնակից դարձավ Արմեն Ադրիանին, իսկ Լոս Անջելեսից՝  Էլինա Ավանեսյանը ։

-Ե՞րբ սպասենք հաջորդ տեսահոլովակի պրեմիերային

-Շատ շուտով կլինի նոր մեծ աշխատանք, մեր սիրելի հանդիսատեսին երկար չենք սպասեցնի, արդեն տարեսկզբին նոր ու հետաքրքիր աշխատանք կլինի:

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят и на улице

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются

Քնարիկ Մամիկոնյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One