Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Խոշոր վթար Սյունիքում. բախվել են Opel Astra-ն եւ Opel Zafira-ն. կան վիրավորներ
09.11.18 18:27
Խոշոր վթար Սյունիքում. բախվել են Opel Astra-ն եւ Opel Zafira-ն. կան վիրավորներ

Սյունիքի մարզում, նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում 33-ամյա Արամ Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 34 CZ 293 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 326-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց դեպի ձախ եւ բախվել հանդիպակաց երթեւեկող 37-ամյա Արտակ Դ.-ի վարած Opel Zafira մակնիշի 35 QD 020 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel Astra-ի ուղեւորներ 58-ամյա Լյուդմիլա Մ.-ն եւ 43-ամյա Փնջիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One