Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Բելգիայում մեքենան մխրճվել է Մեծ Բրիտանիայի և Բելգիայի վարչապետերին տեղափոխող ավտոշարասյան մեջ. կան վիրավորներ
09.11.18 18:38
Բելգիայում մեքենան մխրճվել է Մեծ Բրիտանիայի և Բելգիայի վարչապետերին տեղափոխող ավտոշարասյան մեջ. կան վիրավորներ

Բելգիայում մեքենան մխրճվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ու նրա բելգիացի գործընկեր Շառլ Միշելին տեղափոխող ավտոշարասյան մեջ, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով երկու ոստիկան է տուժել:

Հայտնի է, որ Մեյն ու Միշելն ուղևորվում էին Սեն Սիմֆորյենի գերեզմանատուն՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված արարողությանը:

Բախումից հետո ավտոշարասյունը միառժամանակ դադարեցրել է ընթացքը, սակայն ոստիկանների հոսպիտալացումից հետո, այն շարունակել է ճանապարհը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One