Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Մակրոնին «մեկուսացած» առաջնորդ են անվանել
09.11.18 17:52
Մակրոնին «մեկուսացած» առաջնորդ են անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծես թե հույս ունի, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները մյուս երկրների առաջնորդներին կհիշեցնեն այն մասին, որ «ազգայնամոլությունը սպանում է»: Մակրոնը հույս ունի, որ այդ ուղերձը անտարբեր չի թողնի նրանց, սակայն հազիվ թե որևէ մեկը լսի նրան, գրում է The New York Times-ը:

100-ամյակի մանրակրկիտ կազմակերպված միջոցառումները, որոնք Մակրոնը հույս ունի օգտագործել երկրի ներսում իր վարկանիշի բարձրացման համար և նրա «եվրոպական ամբիցիաները» կարծես թե միայն հաստատում են նրա «մեկուսացումը» ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս,- գրում է պարբերականը:

«Մեծ Եվրոպայի» ամբիցիաների նրա գործընկեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուտով կհեռանա, իսկ վերջին ամիսներին ավելի հաճախ է զգացվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մակրոնի հարաբերությունների սառնությունը, որը Մակրոնին ավելի է մեկուսացնում:

Մերկելի հեռանալուց հետո «Եվրոպայի առաջնորդի» ժառանգորդը քաղաքականապես դեռևս թույլ է և անփորձ, իսկ Եվրոպան, որը ուզում է նա գլխավորել խիստ տարբերվում է նրանից, երբ իշխանության եկավ Մերկելը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One