Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ, բայց Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. ՀՀ նախագահ
09.11.18 13:33
Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ, բայց Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. ՀՀ նախագահ

Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու համար դեռ պետք է որոշակի գործընթաց անցնի և ԱԺ-ն դեռ հաստատի. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահի նստավայրի տեղափոխության վերաբերյալ Կառավարության որոշմանը: 

Արմեն Սարգսյանը նշեց, որ իր համար անձնապես կարևոր չէ, թե որ շենքում կաշխատի: «Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն  է ավելի հարմարավետ է աշխատանքի համար: Ցավոք Մաշտոցի 47-ը, որը հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, Մատենադարանի հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած այլ պայմաններով: Կարծում եմ ներկայացուցչական իմաստով լավ շենք է և կարող է ապագայում դեռևս ծառայել, բայց Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար և ես ուրախ եմ դրա համար»,-ասաց նա:

ՀՀ նախագահը նշեց, որ ինքը պատրաստ է և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության, և վարչապետի հետ լուրջ համագործակցության՝ ի շահ Հայաստանի: 

«Կարծում եմ՝ սա նոր Հայաստանի նոր քայլերն են և կարծում եմ, որ ճիշտ է գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա, որովհետև բոլորս միասին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ բոլորս պետք է համագործակցենք և աշխատենք մեկ նպատակի համար»,-ասաց նա:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One