Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել են հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացները
09.11.18 13:05
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել են հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացները

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել են առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստման հերթական դասընթացները, որոնք անցկացվելու են ս/թ նոյեմբերի 5-ից 16-ը ներառյալ:

Վերապատրաստման դասընթացներն իրականացնում են ինչպես Հարկադիր կատարման ծառայության՝ երկարամյա փորձ ունեցող աշխատակիցները, այնպես էլ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետից հրավիրված դասախոսները:

Դասընթացների շրջանակներում հարկադիր կատարողները կուսումնասիրեն ՀՀ սահմանադրական կարգի հիմունքները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու առանձնահատկությունները, արդի տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառումը կատարողական վարույթում, բանակցությունների վարման հմտությունները, ինչպես նաև կունկնդրեն կատարողական վարույթներին առնչվող այլ առանձին թեմաների վերաբերյալ դասախոսություններ՝ միաժամանակ ծանոթանալով որոշ արտասահմանյան երկրներում հարկադիր կատարման համակարգերին:









Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One