Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Ն. Փաշինյանը Ղազախստանի ներկայացուցիչների հետ քննարկել է էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները
09.11.18 11:06
Ն. Փաշինյանը Ղազախստանի ներկայացուցիչների հետ քննարկել է էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին:

Ղազախական կողմը շահագրգռվածություն է հայտնել գործունեություն ծավալել մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել համագործակցության ուղղությամբ քննարկումները շարունակել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ` հետագա քայլերը նախանշելու և կյանքի կոչելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների` Ղազախստան արտահանում կազմակերպելու հետ կապված հարցերին

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One