Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Տղամարդիկ սկսել են ավելի հաճախ մահանալ մաշկի քաղցկեղից
09.11.18 00:38
Տղամարդիկ սկսել են ավելի հաճախ մահանալ մաշկի քաղցկեղից

Գլազգոյում ԱՄՆ քաղցկեղի ազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած կոնֆերանսում Մեծ Բրիտանիայի Trasta ազգային ծառայության հետազոտողները պատմել են, որ վերջին 30 տարում տղամարդիկ սկսել են ավելի հաճախ մահանալ մաշկի քաղցկեղից, այն դեպքում, երբ տարբեր երկրներում կանանց մահացության թիվը մնացել է նույնը կամ նվազել է:

Հետազոտողները մաշկի քաղցկեղի հետևանքով գրանցված մահերի տվյալներ են հավաքել Եվրոպայի 33 երկրներից, Հյուսիսային Ամերիկայից և Ավստրալիայից, որի վերլուծությունից պարզվել է, որ վերջին 30 տարում մահերի թիվը աճել է միայն տղամարդկանց հաշվին:

Մաշկի քաղցկեղի հետևանքով տղամարդկանց մահացության առաջատարը Ավստրալիան է: Նրան հաջորդում են Սլովենիան, Սլովակիան և Խորվաթիան: Մաշկի քաղցկեղից տղամարդիկ ավելի հազվադեպ են մահանում Ճապոնիայում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One