Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
ԱՄՆ-ում տղամարդը որսի ժամանակ կրակել է ընկերոջ վրա՝ նրան սկյուռի հետ շփոթելով
09.11.18 01:00
ԱՄՆ-ում տղամարդը որսի ժամանակ կրակել է ընկերոջ վրա՝ նրան սկյուռի հետ շփոթելով

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը որսի ժամանակ պատահաբար կրակել է ընկերոջ վրա՝ նրան շփոթելով սկյուռի հետ, գրում է lenta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Ալեգան քաղաքի մոտակայքում, տղամարդիկ ուղևորվել են անտառ՝ որսի նպատակով: Երբ ընկերները բաժանվել են՝ նրանցից մեկը նկատել է, որ մոտ 18 մետր հեռավորության վրա գտնվող ծառի կողքով սկյուռի պոչ հիշեցնող ինչ-որ բան է անցնում: Տղամարդը կրակոց է արձակել զենքից, սակայն մանրագնդակը դիպել է ոչ թե սկյուռին, այլ ընկերոջը, որը նարնջագույն որսորդական համազգեստ է կրել: Մանրագնդակը լուրջ վնասել է տղամարդու աչքն ու ծնոտը:

Որսորդները շտապ կապվել են փրկարարների հետ, տուժածն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների համաձայն՝ վնասվածքները որսորդի կյանքին չեն սպառնում:

Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տուժածի ընկերոջը կարող են մեղադրել հրազենի հետ անփույթ վարվելու համար:

 
 
 
 
 



 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One