Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Առնվազն 40.000 տարի. Բորնեոյի քարանձավում հայտնաբերվել է աշխարհի «հնագույն» ժայռապատկերը
09.11.18 01:10
Առնվազն 40.000 տարի. Բորնեոյի քարանձավում հայտնաբերվել է աշխարհի «հնագույն» ժայռապատկերը

Բորնեո կղզու ինդոնեզական հատվածի քարանձավներից մեկում հայտնաբերվել է գիտնականներին մինչ այսօր հայտնի հնագույն ժայռապատկերը, որն ունի առնվազն 40.000 տարվա պատմություն:

Ինչպես նշում է The Guardian-ը, կարմրա-նարնջագույն երանգի պատկերում ներկայացված է պոզավոր կենդանի՝ հավանաբար խոշոր եղջերավոր անասուն:

Ուշագրավ հայտնագործությունն արվել է Լուբանգ Ջերիջի Սալեհ քարանձավում, որում հազարավոր հնագույն ժայռապատկերներ կան:

«Սա աշխարհում հնագույն ժայռապատկերն է: Ուղղակի ապշեցուցիչ է նման բան տեսնելը: Սա դեպի անցյալ տանող նեղ պատուհան է»,-նշել է ավստրալացի հնագետ Մաքսիմ Աուբերտը:

Աղբյուրը հավելում է, որ սրանից զատ մասնագետները հայտնաբերել են այլ ժայռապատկերներ ևս:

Հնագույն ժայռապատկերը

Մյուս նմուշները

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One