Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Ցզիփինը ԱՄՆ–ին կոչ է արել հարգել զարգանալու Չինաստանի իրավունքը իր կողմից ընտրված ուղով
08.11.18 21:30
Ցզիփինը ԱՄՆ–ին կոչ է արել հարգել զարգանալու Չինաստանի իրավունքը իր կողմից ընտրված ուղով

Չինաստանի նախագահ Սի Ցզիփինը կոչ է արել ԱՄՆ–ին հարգել զարգանալու Չինաստանի իրավունքը իր կողմից ընտրված ուղով եւ հարգել իր օրինական իրավունքներն ու շահերը։ Այս մասին նա հայտարարել է Պեկինում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպմանը, փոխանցում է «Սինհուան»։

Քիսինջերին անվանելով չին ժողովրդի վաղեմի ընկերը՝ Սի Ցզիփինը բարձր է գնահատել նրա պատմական ներդրումը Չինաստան–ԱՄՆ հարաբերություններում. «Մենք դա չենք մոռանա»,–ասել է նախագահը Քիսինջերին։

«Ես համաձայն եմ հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ Արգենտինայում առաջիկա G20–ի գագաթնաժողովին, որտեղ մենք կարող ենք մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Քիսինջերը ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի խաղաղության եւ նրա բարգավաճման համար՝ բարձր գնահատելով Չինաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Քիսինջերը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը հաջող կլինի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One