Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Հայաստանի Գավաթ. «Լոռին» դուրս եկավ կիսաեզրափակիչ
08.11.18 18:39
Հայաստանի Գավաթ. «Լոռին» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Լոռին» Վանաձորում ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ, սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ:

Արմեն Ադամյանի թիմն արտագնա խաղում հաղթել էր 2:0 հաշվով, իսկ այսօր կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

40-րդ րոպեին «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլն ավելացված ժամանակում խփեց Ուգոչուկվու Իվուն:

Կիսաեզրափակիչ փուլում «Լոռին» խաղալու է «Բանանցի» հետ, որը պայքարից դուրս է թողել«Արարատին»:

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Լոռի»-«Փյունիկ»՝ 1:1 (ընդհանուր՝ 3:1)
Գոլերը՝ Իվու 90+4՛ - Առաքելյան 40՛

 
 
 
 
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One