Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի առաջնությունը
08.11.18 15:03
Մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի առաջնությունը

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ առաջնությանը մասնակցելու է 5 թիմ՝ «Սիսիան», «Արցախ», Երևանի ՀՊԼՀ (Բրյուսովի անվան համալսարան), ԽՄՕՄ (խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոց) և թիվ 1 բժշկական ուսումնարանը ներկայացնող «Նժդեհ»:

Այսօր ժամը 18:00-ին կմեկնարկի «Նժդեհ»-«Արցախ» հանդիպումը, իսկ 20:00-ին՝ ՀՊԼՀ – ԽՄՕՄ:

Հավելենք, որ տղամարդկանց առաջնությունն ավարտվել է: Առաջին եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ՝ «Արցախ», ՀՊՏՀ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), ՃՇՀԱՀ (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան):

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One