Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Կալիֆոռնիայում տեղի կունենան «Նարեկացի» ամբիոնի 50-ամյակին նվիրված խորհրդաժողով, ցուցահանդես և համերգ
07.11.18 21:03
Կալիֆոռնիայում տեղի կունենան «Նարեկացի» ամբիոնի 50-ամյակին նվիրված խորհրդաժողով, ցուցահանդես և համերգ

Նոյեմբերի 16-17-ը տեղի կունենա Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում գործող «Նարեկացի» հայագիտական ամբիոնի հիմնադրման 50-ամյակին նվիրված խորհրդաժողով:

Ըստ Asbarez-ի` կներկայացվեն Արևելյան Եվրոպայում հայկական մշակույթին նվիրված ուսումնասիրություններ:

Խորհրդաժողովի առաջին օրվա նիստից հետո համալսարանի  «Փաուըլ» գրադարանում կկայանա  Հրայր Բազե Խաչերյանի  լուսանկարների  ցուցադրությունը։ Նոյեմբերի 17-ին նույն գրադարանում կկայանա Արևելյան Եվրոպայի  հայկական համայնքների երաժշտությանը նվիրված համերգ` Արենի Աղբաբյանի գլխավորությամբ:

Խորհրդաժողովին զուգահեռ` կազմակերպվել է հայկական միջնադարյան արվեստներին նվիրված դասախոսություն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One