Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 13 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =487.95 AMD
EUR =553.19 AMD
Որքան դոլար եւ ռուբլի են գնել հայաստանյան բանկերը նախորդ շաբաթ
03.11.18 19:50
Որքան դոլար եւ ռուբլի են գնել հայաստանյան բանկերը նախորդ շաբաթ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 29-ից  նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։ Ըստ այդ տվյալների՝

 USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 86,820,036 ԱՄՆ դոլար  485,58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  93,549,533 ԱՄՆ դոլար 487,08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 14,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,777,647 եվրո 550.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 21,780,674 եվրո 555.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,664,768,324 ՌԴ ռուբլի 7.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 780,896,341 ՌԴ ռուբլի 7.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 12,000,000 ՌԴ ռուբլու առք եւ վաճառք 7,40 դրամ մեկ ՌԴ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.3մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.5 մլն ԱՄՆ դոլար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One