Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան
01.11.18 18:14
2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան

ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2019 թվականի համար կանխատեսվող 4,9  տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ։

«Պետք է նշել, որ այս 4,9 տոկոսը կանխատեսում է և այն ամենևին էլ որպես վերջին ատյանի ճշմարտություն չի կարող ընկալվել։ Նախագծում ներկայացված է այն բոլոր ռիսկերի բազմությունը, որոնք կարող ենք շեղել տնտեսական աճի այս ցուցանիշից»,- ասաց Ջանջուղազյանը։

Խոշորացված խմբերի ծախսերը ներկայացնելով, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դրանք կարելի է բաժանալե ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, որոնք շուրջ 761 մլրդ դրամ են, տնտեսական ծառայությունների՝ շուրջ 162 մլրդ դրամ և սոցիալական ծառայությունների, որոնք կազմում են 707 մլրդ դրամ։

Ինչ վերաբերում է պետական պարտքին, նա ասաց. «Ակնկալվում է, որ պարտքային գործառնությունների արդյունքում 2019 թվականին մեր պարտքի մեծությունը կկազմի շուրջ 6 մլրդ 953 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի 49,7 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ այն նպատակադրումը, որը կապված էր պարտքը կայունացնելու հետ, ակնկալվում է, որ այս հարկաբյուջետային քաղաքականությունը մեզ հնարավորություն կտա արձանագրել»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One